211652_close_icon
views-count6742 դիտում article-date 21:02 13-10-2017

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրախորհրդից

ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ երկու քննադատական բանաձևերի ընդունումն ադրբեջանական իշխանությունների կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել: Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ երկու հաշվետվություն է քննարկել. «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» և «Ադրբեջանում Եվրախորհրդում երկրի նախագահության փուլում (2014թ-ի մայիս-նոյեմբեր) մարդու իրավունքները հարգելու շրջանում ձեռնարկված քայլերը»: Առաջին զեկույցում անհանգստություն է արտահայտվում իշխանությունների ճյուղերի միջև դիսբալանսի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ վերջին սամանադրական փոփոխությունները կարող են բերել նրան, որ գործադիր իշխանությունը պակաս հաշվետու լինի խորհրդարանին, և դատական մարմինները կախված մնան գործադիր իշխանությունից: Փաստաթղթի հեղինակներն անհանգստություն են հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և փաստաբանների հետապնդումների և մշտական ձերբակալությունների վերաբերյալ: Նրանք կոչ են արել իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին, որոնց ձերբակալումը հիմնավորված կասկածներ է առաջացնում: Նույնպես անհանգստություն է արտահայտված արտախորհրդարանական ընդդիմության գերծունեությունը սահմանափակող կլիմայի և հավաքների ազատության սահմանափակումների մասին պնդումների վերաբերյալ: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վճռականորեն դեմ է հանդես եկել բանաձևի նախագծին. «Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք երկխոսություն վարելու համար, իսկ դուք այստեղ ուռճացնում եք իրավիճակը»: Սեիդովի խոսքով՝ Ադրբեջանում տարիներով բարեփոխումներ են անցկացվում, իսկ հաշվետվությունում գրված է, որ «ոչ մի բարեփոխումներ չկան»: Ադրբեջանական պատվիրակությունը նույնպես բողոքել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի բանտարկության մասին զեկույցի կետերից մեկի վերաբերյալ՝ պնդելով, որ նա կալանավորվել է «հստակ հանցագործությունների» համար: Քննադատական բանաձևերի ընդունումն Ադրբեջանական ղեկավարության կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը «Թրենդ» գործակալությանն ասել է. «ԵԽԽՎ-ն, ընդունելով այդ հատուկ նպատակ ունեցող փաստաթղթերը, որոնք նախապատրաստվել են շահագրգռված հակաադրբեջանական շրջանակների սուբյեկտիվ դատողությունների հիման վրա, հերթական անգամ ի ցույց է դրել իր կանխակալ և անարդարացի դիրքորոշումն Ադրբեջանի հանդեպ»: Հասանովը հավելել է, որ կանխակալ փաստաթղթերի ընդունումը, որոնք հիմնված են սուբյեկտիվ դատողությունների վրա, Ադրբեջանին ստիպում է վերանայել իր հարաբերությունները Եվրախորհրդի հետ: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ընդունված բանաձևերն «ամոթալի» է անվանել: «ԵԽԽՎ–ում այսօրվա քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ տարբեր խմբեր, մասնավորապես նրանք, ովքեր ունեն հայկական լոբբիի աջակցությունը, փորձել են լրջորեն քննադատել Ադրբեջանին: Լարվածության արհեստական սրումը, զեկույցում իրականությունից հեռու փաստեր ներառելն այն անլուրջ փաստաթուղթ է դարձնում: Ադրբեջանը որպես անկախ պետություն չի կարող աշխատել այդպիսի փաստաթղթի հետ», – հայտարարել է Սեիդովը: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի վարչակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նույնպես քննադատել է ԵԽԽՎ բանաձևը: «ԵԽԽՎ–ում ոմանք իրենց պահում են գրեթե ինչպես ինկվիզիցիայի անդամներ, պատիժներ սահմանելն իրենց պարտականությունն են համարում: Մի՞թե ԵԽԽՎ–ում չեն տեսնում, թե ուր է Եվրոպային տանում այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ–ն կարծում է, որ իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժ սահմանելն է, իսկ նրա մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, ուրեմն ում և ինչին է պետք նման մարմինը» , –Թվիթերում գրել է Նովրուզովը: «Մենք մեզ հարցադրում ենք անում. ի՞նչ ենք անում մենք Եվրոպայի Խորհրդում» – Սեիդովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը: [url=https://jam-news.net/?p=63884&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր