211652_close_icon
views-count9128 դիտում article-date 15:08 13-10-2017

Ընկերնե՞ր, թե՞ թշնամիներ. հայտնի վերլուծաբանը՝ Պուտին-Էրդողան հարաբերությունների մասին

Վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի մտերմացումը լուրջ մտորումների առիթ է տալիս, մի՞թե երկու երկրների ղեկավարների հարաբերությունները ջերմ են, թե՞ այլ բան է թաքնված դրանում, նշված է հայտնի վերլուծաբան Միոդրագ Շորիչի հոդվածում, որը հրապարակել է Deutche Welle-ը։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը և նրա թուրք գործընկեր Էրդողանը ընդհանուր շատ բան ունեն։ Երկուսն էլ գտնում են, որ իրենց նկատմամբ աշխարհն անարդար է վերաբերվում։ Մասնավորապես, Արևմուտքը երես է թեքել, երկուսն էլ իրենց ներկայացնում են որպես ուժեղ անհատներ և միմյանց շռայլորեն անվանում «ընկերներ»։ Նրանք ձգտում են սերտ համագործակցության՝ բոլոր բնագավառներում։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն աճում են, իսկ հատուկ ծառայությունները և զինված ուժերը համագործակցում են Սիրիայում։ Միևնույն ժամանակ շարունակում են դիվանագիտական պայքարը Եվրամիության ու ԱՄՆ-ի դեմ։ Վաշինգտոնը և Անկարան դադարեցրել են քաղաքացիներին վիզայի տրամադրումը, իսկ Թուրքիան ձերբակալել է գերմանացի լրագրողների ու իրավապաշտպանների՝ արհամարհելով Բեռլինի պահանջները և միջազգային իրավունքի նորմերը։ Այդ ընթացքում Ուկրաինայում կռվում են Կրեմլի աջակցությունը ստացած զինվորները, իսկ Ղրիմի տարանջատման մասին Մոսկվան հրաժարվում է անգամ խոսել, սակայն պահանջում է, որպեսզի Արևմուտքը չեղարկի իր դեմ սահմանած պատժամիջոցները։ Քանի որ Էրդողանը և Պուտինը, մեղմ ասած, խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, ուրիշ բան չի մնում նրանց անելու, քան դաշնակիցներ դառնալ։ Ստացվում է՝ թշնամուս թշնամին իմ բարեկամն է։ Որպեսզի ՆԱՏՕ-ին ցույց տա իր, այսպես կոչված, լուրջ վերաբերմունքը, Էրդողանը նույնիսկ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնում, չնայած դրան դեմ են Վաշինգտոնը և Բրյուսելը։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ շահ ունի Էրդողանը այս ամենից՝ ոչ մի։ Ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները վստահ են, որ վաղ թե ուշ թուրք առաջնորդը հանդարտվելու է, քանի որ Ռուսաստանի հետ նույնիսկ ամենասերտ տնտեսական համագործակցության դեպքում Մոսկվան չի կարողանա Անկարային տալ եկամտի նույնիսկ մի փոքր մասը, որը տալիս է Արևմուտքը։ Ֆոնդային շուկան արդեն իսկ Էրդողանին պատժել է իր արտաքին քաղաքական հեղաշրջման համար. թուրքական էկոնոմիկայի աճը դանդաղել է, արևմտյան զբասաշրջիկների հոսքը Թուրքիա զգալիորեն պակասել է, դա հանգեցրել է նաև Ստամբուլում հայտնի շուկայի փակմանը։ Եվրոպացիներն այժմ նախընտրում են հանգստանալ Հունաստանում կամ Իսպանիայում։ Տեսնենք, թե որքան կարող է դիմանալ Թուրքիայի նախագահը։ Նույն իրավիճակն է տիրում նաև Մոսկվայում։ Չնայած նրան, որ գերմանական բիզնեսը կրկին ակտիվ ներդրումներ է կատարում ռուսական տնտեսության մեջ, երկու երկրների միջ առևտրային շրջանառությունը դեռ հեռու է 2014 թվականին արձանագրված ցուցանիշներից։ Վստահաբար, Արևմուտքի պատժամիջոցները մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա։ Ակնհայտորեն երևում է նաև, որ Ասիայի հետ տնտեսապես մտերմանալու Մոսկվայի բոլոր փորձերը չեն փոխարինի Գերմանիայի հետ լավ հարաբերություններին։ Ստացվում է, որ ժամանակը գործում է հօգուտ Արևմուտքի։ Վերջիվերջո, Մոսկվայի և Անկարայի գործընկերությունը այնքան էլ սերտ չէ։ Ընդհակառակը, Մոսկվան հիասթափված է Էրդողանի խոսքերից, ով վերջերս Ուկրաինա կատարած պաշտոնական այցելության ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է։ Էրդողանն էլ դժգոհ է նրանից, որ Ռուսաստանը չի չեղարկում թուրքական գյուղմթերքների ներմուծման արգելքը։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ էլ հակասություններ կան. Պուտինը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ում հետ ժամանակին ընտանիքով մտերմություն էր Էրդողանը, իսկ Թուրքիայի նախագահն էլ ցանկանում է հեռացնել նրան իշխանությունից։ Սովորական երևույթ է, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ «բարեկամանալուն»։

Նմանատիպ նյութեր