211652_close_icon
views-count10651 դիտում article-date 14:16 13-10-2017

Economist-ը ներկայացրել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցուցակը

Economist ամսագիրը մոլորակի ամնավտանգավոր քաղաքների ցուցակն է կազմել, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Պակիստանի հարավում գտնվող նավահանգստային Քարաչի քաղաքը։ Երկրորդ տեղում Մյանմարի խոշորագույն քաղաք Յանգոնն է, երրորդում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքան։ Տասնյակի մեջ են հայտնվել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանը, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն, Էկվադորի մայրաքաղաք Կիտոն, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան, Վիետնամի հարավում գտնվող Հոշիմին քաղաքը և Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան։ Վարկանշային ցուցակը կազմողները ամենաանվտանգ քաղաքներ են ճանաչել Սինգապուր քաղաք-պետությունը, ճապոնական Օսակուն և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն։ Հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ անձնական, թվային, առողջապահական, նթակառուցվածքային անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր