211652_close_icon
views-count3345 դիտում article-date 11:27 13-10-2017

Սպիտակ Տունը դադարեցնում է Obamacare-ի շրջանակներում ապահովագրական ընկերություններին սուբսիդիաների վճարումը

Սպիտակ Տունը հայտարարել է Obamacare առողջապահական ծրագրի շրջանակներում ապահովագրական ընկերություններին սուբսիդիաների վճարման գործընթացի դադարեցման մասին։ Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։ Obamacare-ը ընդունվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք։ «Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը եկել է այն համոզման, որ Obamacare ծրագրի շրջանակում ոչ մի փոխհատուցման պատճառ չկա»,-ասված է Սպիտակ Տան հայտարարության մեջ։ Նրանում նշվում է նաև, որ կառավարությունը չի կարող օրինական հիմունքներով ապահովագրական ընկերությունների ծախսերը կրճատելու հաշվին վճարումներ կատարել։ Օբամայի առողջապահական ոլորտի բարեփոխմամբ նախատեսվում էր բուժապահովագրության պարտադիր ձեռքբերում չունևորների համար սուբսիդիաներով: Իր հրաժեշտի խոսքում Օբաման ասել էր, որ ծրագիրն արդյունավետ է, և հավաստիացրել էր, որ եթե ինչ-որ մեկն ավելի լավ ծրագիր առաջարկի, ինքը կաջակցի այդ ծրագրին:

Նմանատիպ նյութեր