211652_close_icon
views-count4055 դիտում article-date 14:55 13-10-2017

ԱՄՆ-ն Հյս. Կորեայի հրթիռները խոցելու հնարավորություններ ունի. Պենտագոն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ունի այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող է կիրառել Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռնրը խոցելու համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է Պենտագոնի պաշտոնական նրկայացուցիչ Դանա Ուայթը։ «Մենք ունենք հյուսիսկորեական հրթիռային սպառնալիքներից ԱՄՆ-ին ու նրա դաշնակից երկրներին պաշտպանելու հնարավորություններ«-նշել է Ուայթը, սակայն չի չի պատասխանել հրցին, թե կգնա՞, արդյոք, Պենտագոնը այդ քայլին, եթե Փհենյանը կրկին բալիստիկ հրթիռ արձակի Ճապոնիայի տարածքի ուղղությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներն օդում խոցելու 97 % հնարավորություն ունեն։

Նմանատիպ նյութեր