211652_close_icon
views-count2395 դիտում article-date 09:08 13-10-2017

40 հակակարկտային կայանքներից Արմավիրի և Արագածոտնի մարզերում կատարվել է 9625 կրակոց. ԱԻՆ

Ընդամենը 40 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 9625 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:02-ից մինչև 19:50-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 38 կայանքից Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Ոսկեհատ, Աղձք, Ագարակ, Ուջան, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 9221 կրակոց: *** Հոկտեմբերի 12-ին, ժամը 19:23-ից մինչև 19:42-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքից Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 404 կրակոց:

Նմանատիպ նյութեր