211652_close_icon
views-count44371 դիտում article-date 14:11 13-10-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. «Արթիկ» սուպերմարկետի դիմաց կայանված Нива-ում բռնկված հրդեհի տարածումը կանխվեց քաղաքացիների օգնությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արթիկ քաղաքում՝ «Արթիկ» սուպերմարկետի մոտ, դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել ВАЗ 2121 մակնիշի 23 ՏԼ 983 համարանիշի ավտոմեքենայի սրահում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ հրդեհն արագորեն մարվել է քաղաքացիների օգնությամբ: Հրդեհը մարելուց անմիջապես հետո ավտոմեքենան հեռացվել է դեպքի վայրից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր