211652_close_icon
views-count4967 դիտում article-date 19:30 12-10-2017

Օզիլն ու Սանչեսը հունվարին կարող են հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպաններ Մեսութ Օզիլն ու Ալեքսիս Սանչեսը կարող են լքել ակումբը: «Այո, նման տարբերակը հնարավոր է: Ես միշտ աասել եմ. այն փաստը, որ մենք ամռանը չերկարաձգեցինք պայմանագրերը Սանչեսի ու Օզիլի հետ, չի նշանակում, որ նրանք կհեռանան: Երկուս խաղացողն էլ երջանիկ են այստեղ: Հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի: Ներկա պահին որևէ նորություն չկա, որպեսզի տեղեկացնեմ», ասել է Վենգերը: Օզիլի ու Սանչեսի պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանից հետո և եթե դրանք չերկարաձգվեն, ապա նրանք կարող են անվճար հեռանալ:

Նմանատիպ նյութեր