211652_close_icon
views-count7018 դիտում article-date 20:09 12-10-2017

Հայ գործարարներն իրենց արտադրանքը կներկայացնեն Սինգապուրում և Ճապոնիայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում ավարտվեց միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» ծրագրի շրջանակում: Մասնակիցներն այցելեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու «Ֆրուտերիա» չրերի ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ գործնականում ծանոթացան սննդի արտադրության մեջ հիգիենայի սկզբունքների կիրառմանը: Գործնական պարապմունքների միջոցով գործարարները, բիզնես աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները, ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատակիցները զարգացրեցին ներկայանալու, շուկան ճիշտ վերլուծելու, ցուցահանդեսներին գրավիչ ներկայանալու և շուկայավարման այլ հմտությունները: Դասընթացի մասնակից 11 մարզային ՓՄՁ-ներից 6-ը ՃՄՀԳ աջակցությամբ հնարավորություն կունենան 2018թ. մարտին և ապրիլին մասնակցելու միջազգային երկու խոշորագույն ցուցահանդեսների՝ Ճապոնիայում անցկացվող FOODEX Japan 2018-ին և Սինգապուրում կայանալիք Food and Hotel Asia: FHA 2018-ին: Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ նպատակներով, ինչպիսիք են արտահանման ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների և տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով: ### «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր