211652_close_icon
views-count10339 դիտում article-date 21:39 12-10-2017

Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանին հակադարձելու համար. Մարգվելաշվիլի

Բաթումիում տեղի ունեցող անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող շրջաններում առկա իրավիճակին և Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությանը: Հայտնում է [url=http://www.aliq.ge/25023/]aliq.ge[/url]-ն: «Միշտ նոր սահմանափակումներ, նոր բաժանարար գծեր է ստեղծվում մեր տարածքում: Դա իրականացնում է մի պետություն, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, պետություն, որն ավելի շատ պատասխանատվություն պետք է ունենա, որպես խաղաղության և կայունության երաշխիք: Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը հակադարձելու համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Միջոցառմանը բացի գերագույն հրամանատարից, մասնակցել են նաև կառավարության ղեկավարը և այլ քաղաքական գործիչներ: Ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Նմանատիպ նյութեր