211652_close_icon
views-count12921 դիտում article-date 18:39 12-10-2017

Արթիկից և Վանաձորից հետո` հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում. տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկո

Արթիկից և Վանաձորից հետո` հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում: Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն: Համերգին կմասնակցի Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր): Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր