211652_close_icon
views-count7464 դիտում article-date 17:08 12-10-2017

ԱՄՆ-ն ՌԴ սահմանների մոտ դիվիզիա է տեղակայել. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն ՌԴ սահմանների մոտ փաստացի մի ամբողջ դիվիզիա է տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է [url=https://ria.ru/world/20171012/1506667878.html]ria.ru[/url]-ն: Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով՝ դրանց «ոչ թափանցիկության», զինված ուժերի «հիբրիդային» գործողությունների, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը թողել է իր «հարվածային խմբավորումը» Բելառուսում: Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և Բալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով: Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի նախապատրաստվող ներխուժման մասին խոսակցությունների ֆոնին Լեհաստան առանց աղմուկի ժամանել է 2-րդ բրիգադը և տեղակայվել այնտեղ իր տեխնիկայով: Միևնույն ժամանակ, Լեհաստանում և Բալթյան պետություններում մնացել է նաև 3-րդ բրիգադի թողած ռազմական տեխնիկան: «Այդկերպ, չնայած ռուսական սահմանների մոտ տեղակայվող զորքերի «աննշանության» մասին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններին, դե ֆակտո այժմ տեղակայված է արդեն ոչ թե բրիգադ, այլ ԱՄՆ ԶՈւ մի ամբողջ դիվիզիա»,- նշել է Կոնաշենկովը:

Նմանատիպ նյութեր