3962 դիտում
13:04 12-10-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։
Ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում:
Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաև տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։
Բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրությունը արտահայտեցին ներկայացված ծրագրերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրերի հանգամանալի ուսումնասիրությունից հետո քննարկել նաև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
22:01 29-09-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
1472 դիտում
18:36 15-12-2016
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունեց չինական «GSAFETY» ընկերության ներկայացուցիչներին