211652_close_icon
views-count6840 դիտում article-date 10:51 12-10-2017

ԱՄՀ-ն կասկածի տակ է դրել ՀՀ-ում 4.3 % տնտեսական աճի կանխատեսումը. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ «Ռոյթերզին» տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին, ասել է. «Մենք պատրաստվում ենք վերանայել տնտեսական աճի հիմքերը 2017 թվականի համար և 3.2-ի փոխարեն սահմանել իրական տնտեսական աճի 4.3 տոկոսանոց ցուցանիշ այս տարվա համար»: Ի դեպ, փորձը սովորաբար ցույց է տվել, որ միջազգային կառույցների կանխատեսումները բավական ռեալ են: Այնպես որ, չի բացառվում՝ տարեվերջին հետաքրքիր պատկերի ականատես լինենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր