211652_close_icon
views-count6606 դիտում article-date 13:17 12-10-2017

Միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի պատասխանը ԱՄՆ-ին առավել դաժան է լինելու. Մոհամադ Զարիֆ

Իրանի խորհրդարանում կայացած փակ նիստի ժամանակ այդ երկրի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային գործարքի որոշ կետեր Թեհրանի կողմից շրջանցելու մասին մեղադրանքներն անպատասխան չեն մնա, հաղորդում է IRNA-ն։ «Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանի պատասխանը դաժան է լինելու».-գործակալությանը հայտնել է խորհրդարանի անդամ Շահբազ Հասանզադեն՝ հավելելով, որ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ համաձայն չեն նույնիսկ եվրոպացիները։ Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ քննադատել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համապարփակ համաձայնագիրը՝ անվանելով այն ԱՄՆ-ի մասնակցությամբ համաշխարհային պատմության ամենախայտառակ ու անխելք գործարքներից մեկը;

Նմանատիպ նյութեր