211652_close_icon
views-count3831 դիտում article-date 10:23 12-10-2017

Հյուսիսային խոչընդոտներ՝ հարավային հարևանի հետ հարաբերություններում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա ևս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին՝ ԱՄՆ նոր նախագահը Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցին: Իր հերթին՝ մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի և Հայաստանի ԵՏՄ անդամակցության: Նրա խոսքով՝ իրանցիները ևս ունեն իրենց դերակատարությունն այս հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Իրանը և Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր