211652_close_icon
views-count7006 դիտում article-date 14:35 12-10-2017

Սիրիայում սպանվել է «Սպիտակ այրի» մականվամբ հայտնի ԻՊ ահաբեկչուհին

Սիրիայում ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, բրիտանուհի Սալլի Ջոնսը։ Վերջինս մահացել է Ռաքքայից փախուստի դիմելու ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Times-ը։ 50-ամյա կինը հայտնի էր «Սպիտակ այրի» մականվամբ։ Նախկինում եղել էր երաժիշտ, իսկ ավելի ուշ ընդունելով իսլամը՝ մեկնել էր Սիրիա և համալրել ԻՊ ահաբեկիչների շարքը։ Վերջինս մահացել է այս տարվա հունիսին, սակայն նրա մահվան մասին տեղեկությունը օրերս է հայտնի դարձել լրատվամիջոցներին։ Նշվում է նաև, որ կնոջ հետ մահացել է նաև նրա 12-ամյա որդին։ Սարային ու նրա ամուսնուն, ով նույնպես ԻՊ-ի անդամ էր և սպանվել է Սիրիայում, բրիտանական հատուկ ծառայությունները մի քանի տարի շարունակ փորձում էին «որսալ», սակայն դա նրանց չէր հաջողվում։

Նմանատիպ նյութեր