211652_close_icon
views-count4776 դիտում article-date 11:13 12-10-2017

Կալիֆորնիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների զոհերի թիվն ավելանում է

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնած պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ BBC-ի փոխանցմամբ՝ զոհերի թվում տարեց ամուսիններ կան։ Զույգը վերջերս էր նշել ամուսնական համատեղ կյանքի 75-րդ տարեդարձը։ 100-ամյա Չարլզ Ռիփփին և նրա կինը՝ 98-ամյա Սարան, մահացել են Նափա շրջանում գտնվող իրենց տանը, որտեղ հրդեհը ոչնչացրել է 26 հազար հեկտար տարածք և 3500 շինություն։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ անհայտ կորած է համարվում մոտ 150 մարդ։ Կրակը ոչնչացրել է հանրահայտ «Հիլթոն» հյուրանոցը, մեծ թվով ավտոմեքենաների կայանատեղիներ, առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 90 հազար բնակելի տներ և ձեռնարկություններ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ նահանգում բնական աղետի վերաբերյալ, որի շրջանակներում հրդեհից տուժածներին դաշնային ֆոնդից օգնություն կհատկացվի։

Նմանատիպ նյութեր