211652_close_icon
views-count122353 դիտում article-date 00:10 12-10-2017

Երևանում 30–ամյա վարորդը «Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ Կոմիտաս պողոտայի 55 շենքի բնակիչ, 56-ամյա Սերժիկ Միրզոյանին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն նա գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Հովսեփ Գյուրջյանն ու տեսուչ Ռաֆայել Վարդազարյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Ոստիկանության զորքերի ծառայողները, ովքեր ՃՈ աշխատակիցներին օգնում են նշված հատվածում ծառայություն կատարելու գործում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում կա ստորգետնյա անցում և հետիոտնը եթե անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա վրաերթի չէր ենթարկվի: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր