211652_close_icon
views-count8189 դիտում article-date 19:43 11-10-2017

Մեծ տոնախմբությամբ նշվեց հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը. շնորհվեցին «Էջմիածնի պատվավոր քաղաքացու» և «Էջմիածնի բարեկամի» կոչումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 8-ին նշվում էր հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրն սկսվեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետեւ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից: Սուրբ հողը, որ բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց՝ խառնվելով նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ: Տոնական ծրագիրը շարունակվեց շքերթով, տաղավարների ցուցադրությամբ եւ գեղեցիկ համերգային ծրագրով, որն ավարտվեց հրավառությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+

Նմանատիպ նյութեր