211652_close_icon
views-count3963 դիտում article-date 18:34 11-10-2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 95-րդն է վարկանիշային աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ընտրանին: 153 երկրների շարքում Հայաստանը 24,3 միավորով զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան եւ Սերբիան:

Նմանատիպ նյութեր