211652_close_icon
views-count22553 դիտում article-date 17:33 11-10-2017

Տրանսպորտի նախարարության պարզաբանումը՝ աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ

Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին: Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ [b]այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:[/b] Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար: Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր