211652_close_icon
views-count6848 դիտում article-date 15:33 11-10-2017

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի, 10-րդ լիագումար եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության 137-րդ վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Խոսրով Հարությունյանը, Շաքե Իսայանը եւ Լենա Նազարյանը:

Նմանատիպ նյութեր