211652_close_icon
views-count3285 դիտում article-date 13:28 11-10-2017

ԱՄՆ-ի գերագույն դատարանը մերժել է Թրամփի միգրացիոն հրամանի դեմ հայցը

ԱՄՆ-ի գերագույն դատարանը չի բավարարել Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միության հայցը՝ ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանի, հաղորդում է Reuters-ը։ Հայցով պահանջվում էր չեղարկել որոշ մուսուլմանական երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքը սահմանափակող օրենքը։ Հիշեցնենք, որ Թրամփի հրամանով՝ 90-օրյա արգելք էր դրվել ԱՄՆ այցելել ցանկացող Իրանի, Իրաքի, Եմենի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար։ Հրամանը ստորագրվել էր այս տարվա մարտ ամսին, իսկ գործողության ժամկետն արդեն ավարտվել է։

Նմանատիպ նյութեր