211652_close_icon
views-count3430 դիտում article-date 11:26 11-10-2017

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 17-ի, կան նաև անհայտ կորածներ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այդ մասին հաղորդում է Times-ը։ The New York Timesն էլ հայտնում է, որ հոսպիտալացվել է մի քանի հարյուր մարդ։ Թերթի տվյալներով՝ հրդեհը ամբողջովին կամ մասամբ ոչնչացրել է 2000-ից ավելի շինություն։ Բացի այդ, տեղի իշխանությունները հայտնել են, որ կան բազմաթիվ անհետ կորածներ, որոշ շրջանների հնարավոր է մոտենալ՝ մարդկանց փրկելու համար։

Նմանատիպ նյութեր