211652_close_icon
views-count12572 դիտում article-date 21:59 10-10-2017

Բաց նամակ կինեմատոգրաֆիստների միության նախագահին. Թագավորին թագավոր են դարձնում պալատականները, ռեժիսորը ոչինչ է առանց ստեղծագործական խմբի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հարգարժան Հարություն Ռուբենովիչ, շնորհավորում ենք ձեզ կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ հայկական կինոյի համար այս բարդ շրջանում։ Թագավորին թագավոր են դարձնում պալատականները, ռեժիսորը ոչինչ է առանց ստեղծագործական խմբի, դիրիժորը արժեք չունի, եթե չկան երաժիշտները, Հիսուսը այդքան իմաստավորված չէր լինի եթե չլինեին նրա 12 աշակերտները։ Այժմ ձեր կողքին պետք է լինեն ոչ թե նրանք, ովքեր պարզապես ձեր միության անդամ են կամ 1962 թվականին ինչ-որ ֆիլմ են նկարել, որը ոչ ոք չի տեսել, բայց միության անդամի տոմս ունի ու ինքն իրեն խաբելով ապրում է մինչև մահ։ Այդ ամենից արդեն սովետական շատ «փիս» հոտ է գալիս։ Ձեր կողքին նպատակասլաց ու Հայկական կինոյի նվիրյալներ են պետք։ Դուք Հիսուսը չեք, բայց եկեք այս մարդկանց սիմվոլիկ անվանենք «առաքյալներ» ․ [b]Ահա թե ովքեր պետք է ձեր կողքին լինեն․[/b] Կինոգետ-թարգմանիչ 1- Զավեն Բոյաջյան, մարդ, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրեց ու նվիրում է կինոյին ու գրականությանը, թարգմանչական արվեստի վարպետ, 2- Արթուր Ջանիբեկյան, Մշակութային վերածնունդ հիմնադրամի նախագահ, հայրենասեր, ուժեղ անհատականություն, Պրոդյուսեր, որի ձեռքը ինչին կպնում է՝ ծաղկում է․ 3- Սիրանուշ Գալստյան - Կինոգետ, իր գործի վարպետը, 4-Րաֆֆի Մովսիսյան- երիտասարդ կինոգետ, ձեր մարդկանցից է, երիտասարդ, թարմ արյուն, որին դուք ավելի լավ գիտեք Ոսկե Ծիրանում 5- Հայկ Բաբայան- երիտասարդ ռեժիսոր, Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հեղինակ, թարմ արյուն, Հայկական կինոյի PR-ի ջատագով, նրա առաջարկով կարելի է ստեղծել հայ կինոյի թանգարան և Հայֆիլմը դարձնել մշակույթի կենտրոն, 6-Խորեն Լևոնյան տաղանդավոր արտիստ, հայրենասեր, որը լավ գիտի ինչ է ազգային կինոն և ինչը կոմերցիոն, 7- Դավիթ Սահակյանց, Մուլտիպլիկատոր, որի մուլտերը սահմանին գտնվող հրետանուց պակաս չեն խոցում թշնամուն, 8-Դավիթ Սաֆարյան- տաղանդավոր ռեժիսոր, որի ներկայությունը ցանակացած նախագծի ու որոշումներն միայն լուսավոր կդարձնի․ 9- Տիգրան Մանսուրյան - Այստեղ խոսքերը ավելորդ են․ նա գիտի ինչ է Հայկական կինոն․ 10- Ռոման Բալայան- ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, որի ամեն վարպետաց դասը կինոմիությունում կարելի է տոն համարել․ 11- Վահրամ Միրաքյան - Մարքեթոլոգ, որը այսօր Մարքեթինգ բառը դարձրել է հայկական նիրականության մեջ, արդեն ստեղծագործական երևույթ, 21-րդ դարում կինոն առավելևս ունի մարքեթինգի կարիք․ և 12- Ռուբեն Բաբայան․ Տիկնիկային թատրոնի տնօրեն, որից կարելի է միայն սովորել ու սովորել անսահման երևակայությամբ․ Այս մարդկանց մեկտեղ հավաքելը գուցե տարօրինակ է կամ անհնար․ բայց հավատացեք Հարգելի Հարություն Ռուբենովիչ 2 ամիսը մեկ անգամ, եթե այս 12 առաքյալները հավաքվեն կինոմիությունում այդ ժամանակ գուցե դուրս գանք այս ճահճոտ վիճակից և մթնոլորտից․ Այստեղ հայրենասեր մարդիկ են, կինո սիրող մարդիկ են և նրանով ապրող ու արարող մարդիկ են․ Իսկ Հուդաներին դուք բոլորից լավ պետք է իմանաք արդեն։ Հակառակ դեպքում նույն դեմքերը, նույն մտքերը կիսասովետական պաթոսիկ ելույթները ամբիոնից, որի վրա դրված է ջրով բաժակ, ոչինչ չի փոխվելու» [b]Հրապարակախոս, բլոգեր Էրիկ Կարապետյան, Մանե Հովակիմյան, Մոսկվա, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին՝ մեծ սիրով [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր