211652_close_icon
views-count26549 դիտում article-date 21:44 10-10-2017

Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձևավորված 1,5 միլիոն դրամը հատկացվեց սահմանամերձ և սահմանապահ Բաղանիս գյուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը ևս մեկ սահմանամերձ բնակավայրի նվիրաբերեց քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձևավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+

Նմանատիպ նյութեր