211652_close_icon
views-count9177 դիտում article-date 22:20 10-10-2017

Ռուսերենի դասավանդումը վրացական դպրոցներում արգելված չէ

«Ինչու՞ որոշ դպրոցներում չի ուսումնասիրվում ռուսերեն լեզուն»,- ԿԳ փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիային նման հարցով է դիմել մեծամասնության անդամ Զազա Պապուաշվիլին։ Հարցին անդրադարձ է եղել խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր 2018 թ․ բյուջեի նախագիծը: Այս մասին հաղորդում է [url=http://www.aliq.ge/ռուսերենի-դասավանդումը-վրացական-դպր/]aliq.ge[/url]-ն: Ի պատասխան Մուրղուլիան ասել է, որ Վրաստանի դպրոցներում պարտադիր օտար լեզուն անգլերենն է, իսկ ռուսերենը ընտրում են հենց դպրոցները: «Վրաստանում անգլերեն ուսումնասիրելը պարտադիր է։ Դա սկզբունքորեն կարևոր է, քանի որ անգլերենը այն հիմնական լեզուն է, որն օգտագործվում գիտության մեջ: Դրա հետ մեկտեղ, դպրոցները երկրորդ լեզվի ընտրության որևէ խնդիր չունեն: Այդ լեզուն ընտրովի է»,- հայտարարել է Մուրղուլիան՝ նշելով, որ ռուսերենի դասավանդումը վրացական դպրոցներում արգելված չէ:

Նմանատիպ նյութեր