5643 դիտում
19:32 10-10-2017
Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ պայքար ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմների դեմ
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.transparency.org/news/feature/the_impact_of_the_azerbaijani_laundromat]«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը»[/url]:
«Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը` մինչ նրան քվեարկությամբ կհեռացնեին վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» Եվրոպայի խորհրդին կոչ է արել նաև ստեղծել մշտական հետաքննության գրասենյակ` որպես ապագայում փողերի լվացման և կոռուպցիայի դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմ:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» նաև գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի:
Նմանատիպ նյութեր
8237 դիտում
18:08 05-09-2017
Transparency International-ը պահանջում է հետաքննել Ալիևների կոռուպցիոն գործունեությունը և պատժել մեղավորներին
2038 դիտում
09:39 28-01-2021
Առաջընթաց Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում․ Transparency International 2020 զեկույց․ «Ամերիկայի ձայն»
488 դիտում
11:22 22-05-2015
“Transparency international”-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան