211652_close_icon
views-count5302 դիտում article-date 18:44 10-10-2017

«Ֆուկուսիմայի» վթարի պատասխանատու են ճանաչվել կառավարությունը և TEPCO ընկերությունը

Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի TEPCO օպերատոր ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/японский-суд-назвал-виновных-в-фукусимской-трагедии/a-40883889]Deutsche Welle[/url]-ն: Դատարանը ապացուցված է համարել, որ պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հանգեցրել է ատոմային էլեկտրակայանում վթարի, ինչպես նաև ժամանակին չեն իրականացրել ցունամիի և տարհանման անհրաժեշտության մասին տեղի բնակիչների համընդգրկուն իրազեկում: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում սկսվել է 30 խմբային դատական գործընթաց՝ կապված վթարի հետ: Ներկայիս որոշումն արդեն երրորդն էր: Սեպտեմբերի 22-ին Տիբո պրեֆեկտուրայի դատարանը ճանաչել է միայն TEPCO ընկերության պատասխանատվութունը, իսկ մարտի 17-ին Մաեբասի պրեֆեկտուրայի դատարանը նույնպես վճիռ է կայացրել հայցվորների օգտին և որպես պատասխանատու նշել պետությանը և օպերատոր ընկերությանը: Դատարանը պարտավորեցրել է 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել մոտ 3,8 հազար բնակչի, որոնք տուժել են վթարից և աղետից:

Նմանատիպ նյութեր