6873 դիտում
18:56 10-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ [b]ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը[/b]:
Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների մասնագետներին և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ագրոնոմներին:
Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
12:58 23-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2083 դիտում
13:30 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
4102 դիտում
19:39 29-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
Այս բաժնից
313 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
490 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
415 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ