211652_close_icon
views-count5775 դիտում article-date 13:54 10-10-2017

Եթե Թրամփը որոշի պատժամիջոց կիրառել Իրանի հանդեպ, Կոնգրեսը դժվար թե դա վավերացնի. «Ամերիկայի ձայն»

Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ կներկայացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորությունների, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումների և այլ խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հանդես գալ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր դիրքորոշումն ու արձագանքը 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորություններին, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումներին, ահաբեկչության աջակցությանը, կիբերգործողություններին, ինչպես նաև՝ Իրանի միջուկային հավակնություններին: Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Լուսթիքի կարծիքով, եթե անգամ Թրամփը հանդես գա ամենակոշտ գնահատականներով և որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դժվար թե դրանք անմիջապես վավերացնի: Նշենք, որ բարձրաստիճան հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը արտահայտել է իր մտահոգությունն առ այն, որ Թրամփը, սպառնալով այլ պետությունների՝ կարող է երկիրը տանել դեպի համաշխարհային երրորդ պատերազմ: Քորքերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցնում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, The New York Times- ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը երկիրը ղեկավարում է reality show-ի նման, ավցելացնելով, որ այդ փաստն իրեն շատ է անհանգստացնում: Ավելի վաղ, Թրամփը մեղադրել էր Բոբ Քորքերին, Իրանի հետ «խայտառակ» գործարք իրականացնելու մեջ: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4062958.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր