211652_close_icon
views-count4552 դիտում article-date 13:15 10-10-2017

Ռուսաստանը նոր օպերացիա է սկսել Սիրիայում

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը օրական մինչև 150 հարված են հասցնում Սիրիայի Մեյադին քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ներկա պահին իրականացվում է Մեյադին բնակավայրի ամենախոշոր շրջանի ազատագրման օպերացիան։ Քաղաքը գտնվում է Դեյր ազ-Զորից 40 կմ հեռավորության վրա։ Առայժն ԻՊ ահաբեկիչների դաժան դիմակայությունը Եփրատի երկայնքով չի թուլանում»,-նշել է գեներալ-մայորը։ Հավելել է, որ ամեն օր ահաբեկիչների շարքերը լրացվում են օտարերկրյա վարձկաններով։

Նմանատիպ նյութեր