211652_close_icon
views-count39933 դիտում article-date 10:48 10-10-2017

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել 24-ամյա երիտասարդի կողմից 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու փաստով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևանի Ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 15-ամյա աղջկա նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժանմունք են հրավիրել Արարատի մարզի 15-ամյա բնակչուհի Մայա Ա.-ին և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Մ.-ին։ Պարզվել է, որ Դավիթ Մ.-ն իրենց տանը սեռական հարաբերություն է ունեցել 15-ամա Մայա Ա.-ի նկատմամբ։ Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Դավիթ Մ.-ն ստրագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր