211652_close_icon
views-count14322 դիտում article-date 22:16 09-10-2017

Տեղի կունենա հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

Հոկտեմբերի 11-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ, մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը:

Նմանատիպ նյութեր