211652_close_icon
views-count25737 դիտում article-date 22:03 09-10-2017

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. երկհարկանի հանրախանութում առաջացած հրդեհը կանխվեց մի քանի ժամ անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի հանրախանութներից մեկի 2-րդ հարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Մոտ 1 ժամից ավելի հրշեջներին, ինչպես նաև հանրախանութի աշխատակիցներին, չէր հաջողվում մարել կրակը: Լրացուցիչ ժամանել են Ախուրյանի և Անիի հրշեջ-փրկարարները: Հրդեհը մարվել է 17:30-ի սահմաններում և, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոհանոցից, իսկ հետո սկսել է տարածվել: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար հրդեի առաջացման պատճառը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր