211652_close_icon
views-count12147 դիտում article-date 14:53 09-10-2017

Թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են. Անկարան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ամերիկացիների համար

Թուրքիան կարող է արգելել «Ինջիրլիք» ռազմաբազայի մուտքը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար, հաղորդում է Hurriyet գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ դա կապված կարող է լինել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին այլևս ոչ ներգաղթային վիզա չտրամադրելու որոշման հետ։ Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, ում մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապերի ունենալու մեջ։ Անկարան այսօր պատասխան քայլ է ձեռնարկել և դադարեցրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Թուրքիա մուտքի վիզա տրամադրելու գործընթացը։

Նմանատիպ նյութեր