211652_close_icon
views-count4415 դիտում article-date 11:34 09-10-2017

Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով. Սերժ Սարգսյանը՝ Աբել Աղանբեկյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Աբել Աղանբեկյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի և ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ: Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր