211652_close_icon
views-count6839 դիտում article-date 12:39 09-10-2017

Թուրքիայի դեսպանատունը դադարեցրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը

Թուրքական կառավարությունը պատասխան քայլ է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը դադարեցնելու որոշմանը։ Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, թուրքական կողմը ոչ ներգաղթային վիզաներ չի տրամադրի ԱՄՆ-ի քաղաքացիներին։ Որոշման մասին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտնել է Twitter-ի միջոցով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպությանը հարելու մեջ, ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, կկասեցնեն Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ-ի ոչ ներգաղթային վիզաների տրամադրումն այնքան ժամանակ, մինչև որ Թոփուզն ազատ չարձակվի։

Նմանատիպ նյութեր