211652_close_icon
views-count52037 դիտում article-date 23:48 08-10-2017

Դաղստանում BMW X5-ի վարորդին ծեծել են՝ ՆԳՆ ղեկավարի շարասյանը չզիջելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դաղստանում վարորդին ծեծի են ենթարկել հենց ճանապարհին, երբ նա հրաժարվել է զիջել հանրապետական Ներքին Գործերի նախարարության ղեկավար Աբդուրռաշիդ Մագոմեդովի ավտոշարասյունը: Միջադեպը տեսաձայնագրվել է: Դեպքը տեղի է ունեցել Մախաչկալայում, սակայն այդ վարորդին սկսել են հետապնդել դեռևս Կասպիյսկում: Հետապնդումը տևել է մոտ 20 կմ: Տեսանյութում միայն միջադեպի վերջն է. մի քանի մեքենա փողոցի մեջտեղում արգելափակել են BMW X5 ամենագնացի ճանապարհը: Որից հետո մի քանի հոգի վարորդին դուրս են հանում մեքենայից ու ծեծում: Դաղստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ բերման ենթարկված վարորդը նախկինում դատված է եղել, ավելի քան 10 անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել, սակայն՝ բոլոր դեպքերում, նշանակվել է հետաքննություն. և վարորդի, և նրան ծեծի ենթարկած աշխատակիցների գործողությունների առթիվ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր