211652_close_icon
views-count64804 դիտում article-date 21:01 08-10-2017

Խոշոր հրդեհ Մոսկվայի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկում. պայթել են բազմաթիվ մեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայի «Սինդիկա» առևտրային «Սինդիկա» կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկա պահին հրդեհի տարածքը ընդգրկում է 55 հազար քառակուսի մետր, և արտակարգ իրավիճակների ծառայություններին առայժմ չի հաջողվում այն մարել: Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհի պատճառների թվում հիմնական վարկած է համարվում միտումնավոր այրումը: Առևտրի սրահի ստորգետնյա կայանատեղիում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ պայթել են մի քանի ավտոմեքենա: Ամբողջ ավտոկայանատեղին կրակի մեջ է: Հրդեհի մարման համար օգտագործվում են նույնիսկ ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, այրվում է կենտրոնի երկու երրորդ հատվածը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր