211652_close_icon
views-count7999 դիտում article-date 19:41 08-10-2017

Թուրքիայի վարչապետ. Իդլիբի հարցում համագործակցում ենք Ռուսաստանի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ համագործակցում է՝ սիրիական Իդլիբ նահանգի անվտանգությունը պահպանելու համար: «Մենք կապահովենք անվտանգությունը Իդլիբում և դրա համար համագործակցում ենք Ռուսաստանի հետ», ասել է Յիլդիրիմը: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կհետևի նահանգում անվտանգության պահպանմանը, իսկ Մոսկվան՝ դրա շուրջը: Նա նշել էր, որ այդ ամենը տեղի է ունենում Սիրիայում լարվածության թուլացման գոտիների շրջանակներում: 2017թ. մայիսից Սիրիայում ձևավորվում են դեէսկալացիայի չորս գոտիներ. այդ մասին Աստանայում միջսիրիական բանակցություններում պայմանավորվել էին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Ներկա պահին գործում են Սիրիայի հարավ-արևմտյան, Արևելյան Գուտայում և Հոմս քաղաքի շրջանում գտնվող գոտիները: Չորրորդ գոտին կընդգրկի Իդլիբ նահանգն ու հարևան Հալեպի, Լատաքիայի և Համայի նահանգների բնակավայրերը:

Նմանատիպ նյութեր