211652_close_icon
views-count15466 դիտում article-date 18:57 08-10-2017

Դոնալդ Տրամպ. Կներեք, բայց Հյուսիսային Կորեայի համար մի տարբերակ է մնացել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային հանդեպ «միայն մի բան կգործի»: Նա չի մանրամասնել, սակայն լրագրողների խոստացել է, որ շուտով նրանք կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: «Նախագահներն ու նրանց վարչակազմերը Հյուսիսային Կորեիային հետ 25 տարի խոսել են, համաձայնագրեր են ստորագրել, մեծ գումարներ վճարել, սակայն այդ ամենը չաշխատեց: Համաձայնագրերը խախտվում էին, երբ դեռ թանաքը դրանց վրա չէր չորացել՝ հիմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչներին: Կներեք, բայց միայն մի ճանապարհ է մնացել», գրել է իր թվիթերում ԱՄՆ-ի նախագահը: Մեկ շաբաթ հետո Ճապոնական ծով՝ Կորեայի ափերին կմոտենա ամերիկյան ավիակիրների խումբը՝ Ronald Reagan-ի գլխավորությամբ: Խմբի կազմում նաև հակահրթիռային համակարգով զինված ռազմանավեր են և սուզանավեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր