211652_close_icon
views-count15134 դիտում article-date 13:00 08-10-2017

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թիվ 7 ավագ դպրոցի վերակազմավորման մասին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թիվ 7 ավագ դպրոցի վերակազմավորման մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հրապարկամանը արաձանգել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Վերջինը հրավիրել է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցին և Թիվ 3 ավագ դպրոցի տնօրենի, ծնողկոմիտեի ներկայացուցիչների հետ ներկայացրել տարբերությունը 2 դպրոցների միջև՝ շրջելով դպրոցի դասարաններով և նշելով, որ այստեղ պայմաններն ավելի բարեկարգ են, կառույցը սեյսմիկ կայուն է, իսկ ձմռանը տաք է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Թիվ 3 դպրոցի տնօրեն Ա. Վարակյանը նշեց, որ դպրոցը կարող է 320-350 աշակերտ ընդունել, իսկ քանի որ ներկա պահին այստեղ սովորում է 156 աշակերտ, կարող է ընդունել Թիվ 7 դպրոցի բոլոր 100 աշակերտներին, իսկ ուսուցիչները անհրաժեշտության դեպքում կդասավանդեն Թիվ 3 դպրոցում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/06/1079196/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագորղը, հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում։ Արթիկ քաղաքի Թիվ 7 ավագ դպրոցի ողջ ուսուցչական կոլեկտիվը աշակերտների հետ միասին գործադուլ և դասադուլ էին հայտարարել՝ կապված դպրոցը փակելու որոշման հետ։ Կառավարության որոշմամբ՝ Թիվ 7 ավագ դպրոցը պետք է միանա թիվ 3 ավագ դպրոցին, ինչին դեմ են նշված դպրոցի և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Այդ կապակցությամբ նշված դպրոց էր ժամանել ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր