211652_close_icon
views-count53918 դիտում article-date 23:05 07-10-2017

Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում տասնյակ քաղաքացիներ են կալանավորվել բողոքի ակցիաների ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում այսօր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցելու համար անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 80 մարդ: Ակցիաները կազմակերպվել էին երկրի 21 քաղաքներում: Ամենաշատ ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում, որը նաև միակ քաղաքն է, որտեղ քաղաքապետը դուրս է եկել ցուցարարների մոտ, քանի որ համակրում է ընդդիմադիր գործչին: Մոսկվայում Նավալնիի կողմնակիցները հավաքվել են Պուշկինի հրապարակում և երթով շարժվել դեպի Կրեմլ: Շատ քաղաքներում հանրահավաքներն արտոնված չեն եղել: Նշենք, որ Նավալնին և նրա դաշնային շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը ներկայումս գտնվում են վարչական կալանքի տակ` չարտոնված հանրահավաքների կոչեր անելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր