211652_close_icon
views-count26359 դիտում article-date 22:34 07-10-2017

Toyota-ն հրապարակել է TJ Cruiser եզակի նորույթի լուսանկարրը

Ճապոնական Toyota Motor ընկերությունն իր կայքում հրապարակել է TJ Cruiser անվանումով եզակի նորույթ-մեքենայի լուսանկարներն ու որոշ բնութագրեր: Մեքենան պաշտոնապես ներկայացվելու է հոկտեմբերի 25-ին Տոկիոյում մեկնարկող ավտոսրահում: Այս մոդելում ընկերությունը համատեղել է ամենագնացն ու մինիվենը՝ ետևի շարժական կողային դռներով: Սրահը չորս տեղանոց է, սակայն առջևի և ետևի նստատեղերը բացելու դեպքում հնարավոր կլինի տեղափոխել մինչև երեք մետր երկարությամբ իրեր: Մեքենայի երկարությունը 4300 մմ է, լայնությունը՝ 1775 մմ, բարձրությունը՝ 1620 մմ: Շարժիչի աշխատանքային ծավալը՝ 2 լիտր: Մեքենայի մնացած բնութագրերը ընկերությունը կբացահայտի «տնային» ավտոսրահում: Մոդելի TJ հապավումը առաջացել է անգլիական toolbox (գործիքների արկղ) և joy (ուրախություն) բառերից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր