211652_close_icon
views-count10251 դիտում article-date 21:50 07-10-2017

Սաուդյան Արաբիայի թագավորի նստավայրը ենթարկվել է հարձակման. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի պալատը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել, հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը: Հարձակման ենթարկված շենքը գտնվում է Ջիդայում: Նշվում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները ետ են մղել հարձակումը: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հարձակվողներից մեկը և անվտանգության երկու աշխատակից: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ թագավորի նստավայրին: Նշենք, որ ներկա պահին Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր