211652_close_icon
views-count22138 դիտում article-date 21:31 07-10-2017

Սերժ Սարգսյանը մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձեւերում մրցույթներով: Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ: Հանրապետության Նախագահը Գորիսում ծանոթացել է նաեւ հիմնանորոգվող «Գորիս» հյուրանոցի պայմաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր