211652_close_icon
views-count9988 դիտում article-date 14:52 07-10-2017

Հակառակորդը վերջին շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ: Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր