211652_close_icon
views-count5905 դիտում article-date 12:59 07-10-2017

Էջմիածին քաղաքի օրվա միջոցառումները շարունակվում են. ստորագրվել է գործակցության հուշագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Շարունակվում են Էջմիածին քաղաքի օրվա միջոցառումները համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում: Տոնի շրջանակներում այսօր գործակցության հուշագիր ստորագրվեց Էջմիածնի քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի եւ Բաթումի հնագիտական թանգարանի միջեւ: Ըստ այդմ, թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կկատարեն եւ կհամագործակցեն մշակույթի ոլորտում: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարեւորեց այսօրինակ գործակցությունն` ընդգծելով, որ հայերն ու վրացիները միեւնույն քաղաքակրթական դաշտում գտնվող հոգեհարազատ ժողովուրդներ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր